ՍԱԼՈՐԱՉՐՈՎ ՈՉԽԱՐԻ ՄԻՍ

Սալորի չրով ոչխարի միս

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 1 կգ,
սև սալորի չիր – 150 գ,
դարչին – 1 թ.գդ.,
սոխ – 150 գ,
աղ,
պղպեղ,
հատիկ պղպեղ – 5 հատ,
բուսայուղ

Սոխը շերտատել: Չիրը կտրատել: Սոխը տապակել, մսի կտորները դնել վրան, մի քանի րոպե տապակել: 

Միսը շուռ տալ, կափարիչը փակել, շոգեխաշել 10-15 րոպե: Ավելացնել չիրն ու դարչինը: Ավելացնել 100 մլ ջուր: Կափարիչը փակել, 35-40 րոպե եփել: Միսը շուռ տալ, աղով, պղպեղով համեմել, ևս 10 րոպե եփել: 

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով