ՈՒԽԱ (ՁԿՆԱՊՈՒՐ)

Ձկնապուր

Բաղադրիչներ.
ձուկ – 1 կգ,
կարտոֆիլ – 800 գ,
գազար – 150 գ,
սոխ – 150 գ,
մաղադանոսի արմատ ըստ ցանկության,
հատիկ պղպեղ – 5-7 հատ,
դափնու տերև – 3-4 հատ,
աղ,
պղպեղ,
կանաչի

Ձուկը մաքրել, գլուխներն ու պոչերը եփել կես ժամ, արգանակը պահել, ձուկն այլևս պետք չէ: Օգտագործվելու է մեջքի` մեջտեղի մասը: Սոխը մանրացնել: Գազարը ոչ մանր քերել: Կարտոֆիլը կտրատել, գցել արգանակի մեջ, աղ, պղպեղ անել: Երբ եռա, ավելացնել ձկան մսի կտորները: Եփել 15 րոպե, ավելացնել գազարը: Ավելացնել սոխը, եփել 5 րոպե: Սոխն ու գազարը կարելի է նախապես տապակել: Ավելացնել դափնու տերևը, հատիկ պղպեղը, մաղադանոսը: Թողնել մի քիչ, որ համերը միախառնվեն: Մատուցելիս կտրատած կանաչի լցնել ափսեի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով