ՆԱԽԱՃԱՇԻ ԲՈՒԼԿԻՆԵՐ

Միջուկով բուլկի

Բաղադրիչներ.
խմոր.
կարագ – 100 գ,
ձու – 4 հատ,
ալյուր – 180 գ,
աղ – 1/2 թ.գդ.
միջուկ.
հավի միս կամ լյարդ – 300 գ,
սոխ – 100 գ,
գազար – 100 գ,
թթվասեր – 3 ճ. գդ.,
աղ,
բուսայուղ

250 մլ ջուր եռացնել, կարագը, աղը լցնել մեջը, եռացնել: Արագ ալյուր լցնել խառնել, մի քիչ բովել: Թողնել հովանա: Վրան ձու կոտրել, խառնել մինչև լրիվ ձուլվի, հետո հերթով մյուսներն ավելացնել: 

Թեյի գդալով բուլկիները դնել յուղաթղթով տապակի վրա: 180 աստիճանում թխել 35 – 40 րոպե: Միջուկի համար սոխը մանրացնել, գազարը քերիչով անցկացնել: Սոխեռած անել, ավելացնել գազարը, տապակել ևս մի քիչ: Ավելացնել հավի լյարդը տապակել մինչև եփվի: Զանգվածը բլենդերով մանրացնել կամ աղալ: Աղ ցանել, թթվասեր խառնել: Կարելի է նաև քաղցր կիջուկ պատրաստել` խտացրած կաթով և ընկույզով կամ չրերով: Բուլկին կիսել: 

Միջուկը դնել մեջը, բուլկու կտրած մասը դնել վրան: Մատուցել իբրև նախուտեստ թեյի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով