ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ԿՐՅՈՒՇՈՆ

Կրյուշոն

Բաղադրիչներ.
կիտրոն – 1 հատ,
նարինջ – 1 հատ,
լայմ – 1 հատ,
կարմիր հաղարջ – 100 գ,
ելակ – 5 հատ,
մեղր – 100 գ,
սպիտակ գինի – 1 լ,
հանքային ջուր – 500 մլ,
սառույց – 3 կտոր

Միրգը լվանալ: Կիտրոնը, լայմը, նարինջը կիսել, ամեն մրգի կեսը բարակ շերտատել, ելակները չորս մասի բաժանել, հաղարջի ճյուղիկների հետ դնել ապակե ամանի մեջ: Ցիտրուսների մյուս կեսերը քամել, խառնել մեղրին, լցնել կտրատած մրգերի վրա: Սառը գինին լցնել վրան, դնել սառնարանի մեջ մի ժամով: Մատուցելուց առաջ թասի մեջ լցնել կես լիտր հանքային ջուր և սառույցի կտորներ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով