ԾԱԾԱՆ ԹԹՎԱՍԵՐԻ ՄԵՋ

Ծածան թթվասերով

Բաղադրիչներ.
թարմ ծածան (караси) –  3 հատ,
ալյուր – 25 գ,
բուսայուղ – 100 գ,
կարագ,
սոխ –  1 գլուխ,
աղ, պղպեղ,
թթվասեր –  150 մլ

Ձուկը լվանալ հոսող ջրով: Ձուկը մաքրել, նորից լվանալ: Աղ, պղպեղ և համեմունքներ ցանել վրան: Ձուկը թավալել ալյուրի մեջ: Թավայի մեջ կարագն ու բուսայուղը տաքացնել, ձուկը տապակել երկու կողմից, կարմրեցնել: Տապակի մեջ շարել տապակած ձկները: Սոխը շերտատել, լցնել ձկան վրա: Դնել ջեռոցի մեջ մոտ 20-30 րոպե: Հանել դնել մատուցվող ափսեի մեջ, կանաչի ցանել վրան և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով