ԹԵՅՈՎ ԳԼԻՆՏՎԵՅՆ

Գլինտվեյն թեյով

Բաղադրություն.

սև թեյ – 2-3 փոքր փաթեթ, ջուր – 1 լիտր, խնձորի հյութ – 300 մլ, խաղողի հյութ – 300 մլ, շաքարավազ – 200 գ., կոնյակ – 100 մլ, դարչին – մեկ ձողիկ, մեխակ – 2-3 հատ

Եփել թեյ և թողնել թրմվի:

Էմալապատ կաթսայի մեջ լցնել խաղողի և խնձորի հյութերը, ավելացնել շաքարավազը, մեխակն ու դարչինը:

Ավելացնել թեյը: Կափարիչով ծածկել և մարմանդ կրակի վրա թողնել մոտ կես ժամ: Ավելացնել կոնյակը:

Թեյով գլինտվեյնը մատուցում են տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով