ԽԱՉԱՊՈՒՐԻ «ՆԱՎԱԿ»

Խաչապուրի «Նավակ»

Բաղադրիչներ.
խմոր.
ցորենի ալյուր – 1 կգ,
խմորիչ – 10 գ,
ջուր կամ կաթ – 2 բաժակ,
աղ
միջուկ.
ջուր – 2 ճ.գդ.,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
աղ – 1/2 թ.գդ.,
պանիր սուլուգունի – 1 կգ

Խմորիչը խառնել կաթին: Թողնել մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը: Թողնել խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի: Խմորը գնդերի բաժանել: Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա: Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԽԱՉԱՊՈՒՐԻ «ՆԱՎԱԿ»

  1. Անի ասեց.

    BRAVO SAT LAVA

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով