ՁՎԻ ՄԻՋՈՒԿՈՎ ԿՈՏԼԵՏ

Ձվով կոտլետ

Բաղադրիչներ.
աղացած միս — 500 գ,
լորի կամ հավի ձու — 6-7 հատ,
ձու թաթախելու համար -1-2 հատ,
բուսայուղ — 2-3 ճ.գդ.,
կանաչի,
աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի

Ձվերը եփել, մաքրել, եթե հավի ձու է, կիսել: Աղացած մսի վրա կոտրել մի ձու, աղով ու պղպեղով համեմել, խառնել: Խճողակը ջձեռքով վերցնել, տափակեցնել, մեջտեղում դնել մի կտոր կարագ և եփած ձուն: Մսի բլիթը կլորացնել, գնդիկ պատրաստել: Ձուն և կարագը կմնան մեջտեղում: 500 գ մսից կստացվի մոտ 6-7 կոտլետ: Մեկ- երկու ձու ջարդել, աղ, պղպեղ անել, հարել: Մեծ ափսեի մեջ լցնել ձուն, կոտլետները թաթախել մեջը: Կոտլետները տապակել տաք թավայի մեջ: Եթե ափսեն հարթ լինի, կոտլետը հեշտությամբ կսահի թավայի մեջ: Կրակը թեժ չպիտի լինի, այլապես ձվապատ մակերեսը կայրվի, իսկ միսը հում կմնա: Պատրաստի կոտլետները շարել ափսեի մեջ, կիսել, վրան կտրատած կանաչի լցնել: Մատուցել բանջարեղենի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով