ՏՈՄԱՏԻ ԱՊՈՒՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ

Տոմատով ապուր

Բաղադրիչներ.
լոլիկ – 500 գ,
կծու պղպեղ – 1 հատ,
սխտոր – 2 պճեղ,
բուսայուղ – 1 ճ.գդ.,
ձավար – 70 գ,
քաղցր պղպեղ – 1 հատ,
բանջարեղենի արգանակ – 500 մլ,
ոսպ – 150 գ,
աղ, պղպեղ,
մաղադանոս – 1 ճ.գդ.

Լոլիկները 30 վայրկյանով գցել եռացած ջրի մեջ, սառը ջրով ցողել, կեղևը հեռացնել, կտրատել: Կծու պղպեղը կիսել, սերմերը հեռացնել, լվանալ, մանրացնել: Սոխն ու սխտորն ևս մաքրել, մանրացնել: Սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխն ու սոխտորը: Ավելացնել լոլիկները, արգանակը, եփել 10 րոպե: Լոլիկը պատառաքաղով տրորել: Քաղցր պղպեղի սերմերը և միջնապատերը հեռացնել, երկար շերտերով կտրատել, լցնել ապուրի մեջ ձավարի հետ, լցնել նաև ոսպը: Եփել 10 րոպե: Համեմել, վրան ցանել կտրատած մաղադանոս, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով