ՏԱՊԱԿԱԾ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ՊՂՊԵՂԻ ՀԵՏ

Միս պղպեղով

Բաղադրիչներ.
տավարի միս –  225 գ,
սոյայի սոուս – 2 ճ.գդ.,
օսլա – 1 ճ.գդ.,
արևածաղկի յուղ – 15 ճ.գդ.,
կոճապղպեղ – 15 գ,
սխտոր – 1 պճեղ,
սոխ – 1 հատ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
շաքարավազ – 1 թ.գդ.,
հավի արգանակ – 2 ճ.գդ.,
աղ, պղպեղ

Տավարի միսը կտրատել մոտավորապես 5 : 2.5 չափի: Սոյան խառնել օսլային: Մսի կտորները գցել այդ խառնուրդի մեջ: Թողնել  20 րոպե մարինացվի: Մեծ թավայի մեջ տաքացնել բուսայուղի կեսը: Թեժ կրակով տապակել միսը` անընդհատ խառնելով: Այդպես տապակել 15 րոպե, հետո դնել քամիչի վրա: Թավայի մեջ լցնել մնացած բուսայուղը և տաքացնել: Ավելացնել մանրացված կոճապղպեղը (имбирь), սխտորը, տապակել մեկ րոպե:  Ավելացնել կտրատած քաղցր պղպեղը, մի քիչ աղ և շաքարավազ:  2 րոպե տապակել խառնելով: Բանջարեղենը պիտի փափկի, բայց և խրթխրթան լինի: Ավելացնել միսը, լավ խառնել, հարկ եղած դեպքում ջուր կամ արգանակ լցնել: Երբ միսը լավ տաքանա, դնել ափսեի մեջ, մատուցել բրնձի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՏԱՊԱԿԱԾ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ ՊՂՊԵՂԻ ՀԵՏ

  1. LIANA ասեց.

    ES UXXAKI XOSQER CHEM GTNUM SHNORHAKALUTYUN HAYTNELU HAMAR… SA MIAK U ANKRKNELI XOHARARAKAN KAYQN E, VORTEX YURAQANCHYUR BAXADRATOMS NERKAYACVUM E MANRAMASN U SHAT GRAGET SHARADRANQOV… SHNORHAKALUTYUN SHARUNAKEK NUYN KERP…

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով