ՀՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՒՐ «ՎՐԱՍՏՈ»

«Վրաստո»

Բաղադրիչներ.
հորթի միս- 1 կգ,
ձիթայուղ – 1/4 բաժակ,
գազար – 4 հատ,
կարտոֆիլ – 5 հատ,
սոխ – 6 հատ,
նեխուր – 4 ցողուն,
ձու – 2 հատ,
կիտրոն – 1 հատ,
ալյուր – 1 ճ.գդ.,
կանաչի,
ջուր – 1/4 բաժակ,
աղ,պղպեղ

Հորթի ոսկրով միսը լվանալ, կտրատել, լցնել խորը կաթսայի մեջ, երկու լիտր ջուր լցնել, եփել մեկ ժամ:Միսը հանել, կտրատել, տաք պահել: Արգանակը թողնել կրակին: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, ոչ թեժ կրակով 15 րոպե տապակել մանրացրած սոխը, գազարը, խոշոր կտրատած նեխուրը (քարաուզ): Ավելացնել քերիչով անցկացրած մի կարտոֆիլ, խառնել: Եթե չոր ստացվի, մի քիչ ջուր լցնել:  Տապակած մթերքը լցնել արգանակի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը: Եռացնել, կրակն իջեցնել ու եփել կես ժամ: Ձուն հարել, մեջը կիտրոնի հյութ լցնել, ջուր և ալյուր, լավ խառնել: Համեմել աղով և պղպեղով, բարակ շիթով լցնել ապուրի մեջ, վերցնել կրակից: Մատուցել մսի կտորների և կտրատած կանաչու հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով