ԿԾՈՒ ԲՈՒՐԻՏՈՍ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ

Բուրիտոս

Բաղադրիչներ.

կարմիր քաղր պղպեղ – 1,5 հատ,
չիլի պղպեղ – 0.5 հատ,
կարմիր պահածոյացված պղպեղ – 1 տուփ,
եգիպտացորենի պահածո – 100 գ,
ձիթայուղ – 4 ճ.գդ.,
հավի և խոզի աղացած մսերի խառնուրդ – 300 գ,
աղ,
աղացած սև պղպեղ,
բարակ լավաշ – 4 հատ
Քաղցր պղպեղը լվանալ, սերմերը հեռացնել, բարակ շերտատել: Չիլին լվանալ, երկարությամբ կիսել: Բարակ կիսաշրջանաձև կտրատել: Լոբին ու եգիպտացորենը քամել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, մոտ 10 րոպե տապակել միսը չիլիի հետ: Ավելացնել քաղցր պղպեղը, լոբին, եգիպտացորենը, 10 րոպե եփել փակ կափարիչով մարմանդ կրակի վրա: Աղով և պղպեղով համեմել: Լավաշի ամեն շերտին դնել տաք միջուկ, զգուշորեն գլանաձև փաթաթել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով