ԽՆՁՈՐԻ ՋԵՄՈՎ ՌՈՒԼԵՏ

Խնձորի ջեմով ռուլետ

Բաղադրիչներ.

ձու – 3 հատ,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
ալյուր – 2 ճ.գդ.,
խնձորի ջեմ,
օղի – 1 ճ.գդ.,
եփած խտացրած կաթ – 1/2 տուփ,
կարագ – 80 գ,
դառը շոկոլադ զարդարելու համար

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, խառնել շաքարավազին: Ավելացնել ալյուրը: Սպիտակուցը հարել, զգույշ խառնել դեղնուցին: Խմորը լցնել տապակի վրա, որին նախապես յուղաթուղթ է դրված: Հարթեցնել, թխել  10-12 րոպե 180 աստիճանում մնչև ոսկեգունի: Խմորի վրա քսել օղուն խառնած ջեմը, վրան քսել կարագի հետ հարած եփած խտացրած կաթը: Ռուլետը փաթաթել: Զարդարել գոլոչշու վրա հալեցրած շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>