ԶԱՏԻԿԻ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

Զատիկի թխվածքաբլիթ

Բաղադրիչներ.

ալյուր – 200 գ,
կարագ – 150 գ,
շաքարավազ – 130 գ,
կակաո – 20 գ,
դեղնուց – 3 հատ,
գլազուր.
կիտրոնի հյութ,
շաքարի փոշի

Դեղնուցները շաքարավազի հետ հարել: Ալյուրը մաղել կակաոյի հետ, ավելացնել կարագը, հարել, լցնել դեղնուցը: Ստացվում է էլաստիկ խմոր: Գունդ անել խմորը, դնել սառնարանի մեջ մոտ կես ժամ: Սառած խմորը բացել 0,5 սմ հաստությամբ, ձվի նման կտրատել շաբլոնով կամ դանակի օգնությամբ: Թխել 180 աստ. ջեռոցում մոտ 15 րոպե: Գլազուր. շաքարի փոշին խառնել կիտրոնի հյութին, լցնել տոպրակի մեջ, ծայրը կտրել, զարդարել ձվիկները:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով