ԿՈՒԼԻՉ. ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԶԱՏԻԿ

Պասկա-կուլիչ

Բաղադրիչներ.
ալյուր — 2 կգ,
կաթ — 1 լ,
ձու — 3 հատ,
կարագ — 250 գ,
խմորիչ — 1 տուփ,
շաքարավազ — 2,5 բաժակ,
վանիլային շաքար — 2 տուփ,
աղ,
չամիչ — 400 գ

Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Մեկ կգ ալյուրը ավելացնել, եթե հարկ լինի, էլի ավելացնել, կախված է ալյուր որակից: Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը կամ փոքրիկ ամանները յուղել, ալյուր ցանել, կարելի է օգտագործել պահածոյի դատարկ տուփեր: Խմորով լցնել տարայի 2/3-ը, թողնել կես ժամ: Իսկական պասկան պիտի բարձրանա ամանից  3 սմ բարձր: Թխվելուց հտո սնկի տեսք է ունենում: Թխել 30-40 րոպե: Տաք պասկաները` կուլիչը ծածկել շաքարի հետ հարած սպիտակուցով: Վրան ցանել քունութ կամ բազմագույն մանր կոնֆետներ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԿՈՒԼԻՉ. ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԶԱՏԻԿ

  1. Lusine ասեց.

    Shat shnorhakalutyun. Shat lav stacvec.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով