ԳԱՎԱՌԻ ԳԱԹԱ

Գաթա

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
մարգարին կամ կարագ  – 200 գ,
թթվասեր – 200 գ,
սոդա- 1 թ.գդ.,
վանիլ,
խորիզի համար. յուղ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 3 սուրճի ափսե

Ձուն լավ հարել կարագի հետ, ավելացնել սոդայով թթվասերը, վանիլը: Այնքան ալյուր լցնել, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը մի կողմ դնել կես ժամով: 

Բացել ուղղանկյունաձև, մտովի երեք մասի բաժանել, մեջտեղում կարագ քսել, վրան դնել խորիզ: 

Մի կողքից խմորը վրա բերել, ծալել, նորից կարագ քսել: 

Քսված կարագի վրա խորիզ դնել: 

Մյուս կողմը ծալել, նորից մեջտեղում կարագ քսել: 

Կարագի վրա խորիզ տարածել: 

Երկու կողմից ծալել: 

Ծալված մասը դեպի ներքև շուռ տալ, գրտնակով բացել տապակի չափով: Վրան հարած ձու քսել: 

Պատառաքաղով զարդարել և ծակծկել: 

Թխել 180 աստիճանում մոտ 40 րոպե, մինչև կարմրի: Խորիզի համար յուղը հարել, ավելացնել շաքարավազը: Սուրճի ափսեով ալյուրը լցնել, խառնել, կարելի է վանիլ ավելացնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԳԱՎԱՌԻ ԳԱԹԱ

  1. Gexam ասեց.

    SHat axorjali ev hamex gata ek aracharkel,
    hndanrapes shat hetakrkir ev axorjali xohanoc ek aracharkum
    URAX EM VOR AIS KAIQ@ KA,
    MISHT KOGTVEM

  2. ROSA HAKOPYAN ասեց.

    shnorhakal em kayki hamar,urax em,vor gta ayn,sirov kogtvem zut haykakan xohanocic,hargankners!!!

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով