ԶԱՏԻԿԻ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՔԱՑՐԱՎԵՆԻՔ

Կաթնաշոռով աղանդեր

Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 1 կգ (9-20% ),
ձու – 5 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
կաթ կամ թթվասեր – 400 մլ,
վանիլ – 1 թ.գդ.,
կարագ – 200 գ,
ընկույզ – 100 գ,
չիր  – 100 գ,
չամիչ – 100 գ

Ձուն հարել շաքարի և վանիլի հետ, ավելացնել կաթը, խառնել: Դնել կրակին, եռացնել, եփել մինչև թանձրանալը: Սառեցնել զանգվածը: Չիրը կտրատել, ընկույզը` նույնպես: Չամիչը լվանալ, չորացնել: Կաթնաշոռը մաղով անցկացնել, ավելացնել կարագ, լավ խառնել: Ավելացնել չիրը, ընկույզը և չամիչը: Վրան լցնել ձուն, խառնել: Վերցնել անցքերով կաղապարը: Եթե չկա այդպիսին, վերցնել փոքր չօգտագործված ծաղկաման, որն անցքեր ունի: 4 տակ ծալած մարլյա (թանզիֆ) դնել ամանի տակ: Կաթնաշոռի զանգվածը լցնել ամանի մեջ: Վրան ծանրություն դնել: Ամանը դնել սառնարանի մեջ 12 ժամով: Հանել, շուռ տալ ափսեի մեջ, մարլյան հեռացնել: Զարդարել չրերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով