ԶԱՏԻԿԻ ՔԱՂՑՐ ՀԱՑ

Քաղցր հաց

Բաղադրիչներ.

խմոր.
չոր խմորիչ – 1 ճ.գդ.,
տաք ջուր – 0,25 բաժակ,
ձու -5 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
բալի աղացած կորիզ կամ դառը նուշ – 1 թ.գդ.,
անյուղ կաթ – 2 բաժակ,
անալի կարագ կամ մարգարին – 1 բաժակ (230 գ) ,
մաղած ալյուր – 7-8 բաժակ,
վրան քսելու համար.
դեղնուց – 2 հատ,
տաք ջուր – 1 ճ.գդ.

Խմորիչը բացել 1/4 բաժակ տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե: Ջուն հարել, ավելացնել շաքարավազը, աղացած կորիզը, կաթը, կարագը, խմորիչը: Զգուշորեն ավելացնել 1 բաժակ ալյուր, խառնել, նորից մի բաժակ ալյուր լցնել, խառնել  20րոպե բաժակ-բաժակ լցնելով ալյուրը: Խմորիը չպետք է կպչի ձեռքերին: Խմորը բաժանել 8 հավասար մասի, գնդեր անել: Ծածկել սրբիչով, թողնել 3 ժամ: Խմորից հյուսքեր անել: Գունդը բաժանել երեք մասի, ամեն մեկը երկարացնել  30 սմ: Մի կողմից երեք խմորը իրար միացնել և հյուսել: Թողնել մի ժամ մնա: Ջեռոցը տաքացնել  175 C: Վրան քսել դեղնուցի և ջրի խառնուրդը: Վրան քունջութ ցանել: Թխել 35-40 րոպե: Ոսկեգույն դառնալուց հետո հանել սառեցնել: Կարելի է նաև չամիչ լցնել խմորի մեջ կամ հյուսելու ընթացքում որևէ միջուկ դնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով