ԹԱՐԽՈՒՆՈՎ ԻՇԽԱՆ

Իշխան թարխունով

Բաղադրիչներ.
իշխան – 2-3 հատ,
հատիկ պղպեղ – 2 հատիկ,
աղ, սև աղացած պղպեղ,
թարմ թարխուն – 1  փունջ,
կարագ

Ձուկը մաքրել, աղ անել: Բաժանել մասերի կամ եփել ամբողջական: Տեղադրել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի ձուկը: Ջրի մեջ գցել հատիկ պղպեղը: Թարխունը լվանալ, ամեն ձկան մեջ տեղադրել երկու-երեք ճյուղ: Կարագը գցել ջրի մեջ: Մարմանդ կրակով եփել այնքան, որ ջուրը գրեթե ցամաքի, ձկան աչքերը բնիկներից դուրս գան: Զարդարել կիտրոնի շերտերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով