ԶԱՏԻԿԻ ՉԱՄՉՈՎ ՓԼԱՎ

chamichov plav

Բաղադրիչներ.
բրինձ –  3 բաժակ,
չամիչ – 200 գ,
ծիրանի չիր – 50 գ,
սալորաչիր –  50գ,
լավաշ – 1 հատ,
յուղ – 3-4 ճ.գդ., կարելի է՝ կարագ;
աղ ըստ ճաշակի

Բրինձը թրջել աղաջրում, թողնել մի քանի ժամ: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, չիրը կուռչի, կրակն անջատել: Թավայի մեջ կարագ հալեցնել, կտրատած լավաշը (կարելի է կտրել կաթսայի չափով կամ ավելի մանր կտորների բաժանել) տապակել, մինչև չորանա, կարմրի: Բրինձը եփել, հետևել, որ շատ չեփվի, փխրուն չդառնա: Աղ անել ըստ ճաշակի, հաշվի առնելոբ, որ չիրը քաղցրացնելու է փլավը: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը,  ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը:  Փլավը ծածկել լավաշի մնացած կտորներով, լավ սեղմել, կարելի է մի փոքր ծանրություն դնել: Շուռ տալ մեծ ափսեի մեջ, որով մատուցվելու է փլավը, զարդարել չամչի հատիկներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով