ՏՈՄԱՏՈՎ ԲՐԻՆՁ

Տոմատով բրինձ

Բաղադրիչներ.

բրինձ — 1 բաժակ,
ջուր — 2 բաժակ,
տոմատի մածուկ — 1 բաժակ,
սխտոր — 1 թ.գդ.,
մարոլի տերևներ,
չոր ռեհան,
աղ

Բրինձը լավ լվանալ, մինչև ջուրը թափանցիկ դառնա: Բրինձը մանրացրած սխտորի հետ լցնել կաթսան, վրան լցնել ջուր և տոմատի մածուկը: Խառնել, դնել ուժեղ կրակին, մինչև եռա: Եռալուց հետո կրակն իջեցնել, աղ անել և եփել 20 րոպե, մինչև բրինձը եփվի: Չորացրած ռեհանը փշրել բրնձի վրա, մի քիչ էլ եփել: Մատուցելիս ափսեի վրա դնել հազարի տերևները, վրան լցնել փլավը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՏՈՄԱՏՈՎ ԲՐԻՆՁ

  1. Lina ասեց.

    Isk busayux chka ays chashatesaki mej?

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով