ՏԱՊԱԿԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՁՈՒԿ

Տապակած ձուկ բանջարեղենով

Բաղադրիչներ.

ձկան փափկամիս – 500 գ,
կիտրոնի հյութ – 1 ճ.գդ.,
սխտոր – 2 պճեղ,
ռեհան – 0,5 թ.գդ.,
ձիթապտղի յուղ – 3 ճ.գդ.,
աղացած պղպեղ ըստ ճաշակի,
բանջարեղեն.
վարունգ – 1 հատ,
գազար – 1 հատ,
քացախ – 2 ճ.գդ.,
աղացած պղպեղ ըստ ճաշակ,
սոյայի սոուս – 1 ճ.գդ.,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
աղ

Պատրաստենք մարինադը. կիտրոնի հյութը խառնել մանր կտրատած սխտորի, ռեհանի հետ, քսել ձկան վրա, թողնել 40 րոպե: Գազարը և վարունգը երկար շերտերով կտրատել:  Քացախը, աղը, պղպեղը, շաքարավազը, սոյայի սոուսը խառնելով մարինադ պատրաստել, խառնել և թողնել 15 րոպե: Ձուկը տապակել թավայի մեջ, դնել ափսեի մեջ, վրան տեղադրել մարինացված բանջարեղենը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով