ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԱՊՈՒՐ ՇՈՒՐՊԱ

Շուրպա

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 1 կգ,
գազար – 400 գ,
կարտոֆիլ – 500 գ,
սմբուկ – 400 գ,
լոլիկ – 300 գ,
քաղցր պղպեղ – 300 գ,
սոխ – 1 գլուխ,
համեմ և սամիթ – 1-ական փունջ,
դափնու տերև – 3-4 հատ,
սև հատիկ պղպեղ – 5 հատիկ,
կարմիր աղացած պղպեղ – 1/4 թ.գդ.,
աղ

Ոչխարի միսը լվանալ, կտրատել, լցնել 4-5 լիտրանոց կաթսայի մեջ,  3/4-ը ջուր լցնել նև դնել միջին ուժգնության կրակին: Գազարն ու կարտոֆիլը մաքրել, չկտրատել, վրան սառը ջուր լցնել: Սմբուկը մաքրել, երկարությամբ կիսել: Հետո ամեն կեսը մեջտեղից մի անգամ էլ կիսել: Երկար շերտերը լայնությամբ էլ կիսել, աղ ցանել վրան, ափսեով ծածկել ու թողնել կես ժամ մնա: Լոլիկի սերմնակոթը կտրել, պղպեղի միջուկը հանել, երեք մասի բաժանել: Սխտորի կճեպը հեռացնել: Միսը եփել, փրփուրը վերցնել, մի քիչ աղ անել, կափարիչը փակել և մեկ-մեկուկես ժամ եփել շատ մարմանդ կրակի վրա: Գազարը ամբողջական (եթե շատ մեծ է, կիսել) գցել արգանակի մեջ, կրակն ուժեղացնել, եռալուց հետո` թուլացնել:  10-12 րոպե անց ավելացնել կարտոֆիլը, եթե շատ մեծ է,  2-3 մասի բաժանել: 10-12 րոպե հետո լցնել սմբուկները սառը ջրով լվանալուց հետո: Ավելացնել նաև կարմիր, սև պղպեղ, դափնու տերև: 15 րոպեից ճաշի մեջ գցել քաղցր պղպեղը, լոլիկները, սխտորը, եփել ևս 10 րոպե: Շուրպայի մեջ լցնել կտրատած համեմը, երկու րոպեից անջատել: Լցնել մատուցվող ամանների մեջ, վրան մանրացրած սամիթ ցանել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով