ՏԱՊԱԿԱԾ ՊՂՊԵՂՈՎ ԱՂՑԱՆ

Պղպեղով վրացական աղցան

Բաղադրիչներ.
կանաչ կծու պղպեղ – 1 հատ,
քաղցր պղպեղ – 3 հատ,
արևածաղկի յուղ – 100 մլ,
սպիտակ գինու քացախ – 1 թ.գդ.,
ռեհան – 20 գ,
սխտոր – 4 պճեղ,
աղ,
սև աղացած պղպեղ

Կծու և քաղցր պղպեղների սերմերը հեռացնել, երկար շերտերով կտրատել: Տապակել պղպեղը բուսայուղի կեսով, մնացած բուսայուղին խառնել քացախը, մանրացրած ռեհանը, սխտորը, աղն ու պղպեղը: Ստացված խառնուրդը լցնել տապակած պղպեղի վրա և թողնել 1-2 ժամ: Մատուցել սառը վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով