ԲՈՒՏԵՐԲՐՈԴՆԵՐ «ՇԵՐՏԱՎՈՐ»

Շերտավոր բուտերբրոդներ

Բաղադրիչներ.
սև հաց – 1 հատ,
կարագ – 100 գ,
փափուկ պանիր – 200 գ,
հորթի միս – 100 գ,
լոլիկ – 1 հատ,
կիտրոնի հյութ – 5 գ,
սամիթ – 2 փունջ,
կարմիր աղացած պղպեղ

Կարագը հարել, ավելացնել պանիրը: Զանգվածը երեք մասի բաժանել: Մի մասին խառնել սամիթը և կիտրոնի հյութը, մյուս մասին` մանրացրած հորթի միսը և պղպեղը, երրորդ մասին խառնել լոլիկն ու պղպեղը: Հացի կեղևը հեռացնել, շերտերով կտրել: Ներքևի շերտին քսել կանաչիով կարագը, դնել հացի մյուս շերտը, քսել մսով կարագը, մի շերը ևս դնել, քսել լոլիկով կարագը: Վրան ծածկել հացի հաջորդ շերտով: Վրան ոչ շատ մեծ ծանրություն դնել և թողնել սառնարանում երկու ժամ: Մատուցելուց առաջ քառակուսի կտրատել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով