ՄԱՆԴԱՐԻՆՈՎ ՀԱՎ

Մանդարինով բդիկներ

Բաղադրիչներ.

հավի բդիկներ – 4 հատ,
մանդարին – 8-9 հատ,
սխտոր – 4 պճեղ,
սև պղպեղ, աղ ըստ ճաշակի

Մանդարինը մաքրել, շերտերն առանձնացնել, կտրատել: Մի հատ խոշոր մանդարին թողնել: Այն պետք է մաքրել և ամբողջական վիճակում օղակ-օղակ կտրել: Սխտորը մանրացնել և խառնել կտրատած մանդարիններին: Լցնել այդ ամենը թասի մեջ, պղպեղ ցանել, մեջը գցել կտրատած բդիկները: Խառնել այնպես, որ միսը հյութի մեջ մնա: Փակել կափարիչով, թողնել ողջ գիշեր սառնարանում: Տապակել բդիկները բուսայուղի մեջ: Աղ ցանել: Երբ միսը եփվի, վրան լցնել մանդարինի հյութըմ կափարիչը փակել: Թողնել մարմանդ կրակի վրա տասը րոպե: Առանձին տապակել մանդարինի օղակները: Ափսեի վրա դնել միսը, լցնել հյութը, զարդարել մանդարինի օղակով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով