ԿՈՏԼԵՏՆԵՐ ԱՐՔԱՅԱԿԱՆ

Կոտլետ արքայական

Բաղադրիչներ.

հորթի փափկամիս – 1 կգ,
թարմ ձուկ – 200 գ,
ձու – 2 հատ,
սամիթ, մաղադանոս, համեմ,
կանաչ սոխ – 2 հատ,
ռեհան,
չորացրած նեխուր – 0,5 թ. գդ.,
պաքսիմատ – 300 գ

Միսն ու կանաչին աղալ: Մսի վրա փշրել չորացրած նեխուրը: Ձկան փափկամիսը կտրատել: Պատրաստել կոտլետներ այնպես, որ ամեն կոտլետի մեջ մի կտոր ձուկ լինի: Ձվերը հարել, աղ ցանել վրան: Ամեն կոտլետը թաթախել ձվի մեջ, թավալել պաքսիմատի մեջ, տապակել բուսայուղով երկու կողմից: Երբ բոլոր կոտլետները տապակվեն, շարել տապակի վրա և դնել 180 աստիճանի ջեռոցը, մինչև լրիվ եփվեն: Մատուցել սունկով, սերուցքով և սխտորով եփված բրնձի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով