ՉԻՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ

Չինական աղցան խոզի մսով

Բաղադրիչներ.

խոզի միս – 200 գ,
գազար – 2 հատ,
սոխ – 2 հատ,
քացախ –  2 ճ.գդ.,
սոյայի սոուս – 2 ճ.գդ.,
շաքարավազ – 0.5 թ.գդ.
սխտոր – 2 պճեղ,
եգիպտացորենի յուղ – 2 ճ.գդ.,
աղ, պղպեղ, համեմունքներ,
կարտոֆիլ – 2 հատ

Սոխը, գազարը, խոզի միսը բարակ, երկար շերտատել, ամեն մեկն առանձին տապակել բուսայուղի մեջ: Սխտորը մանրացնել: Կարտոֆիլը նույն ձևով երկար շերտերի վերածել, դնել քամիչի վրա և եռացող աղաջրի մեջ մտցնել, մինչև այն փափկի: Հանել, սառը ջրով անցկացնել: Խառնել, վրան լցնել սոյայի սոուսի, բուսայուղի, քացախի, աղի, պղպեղի ու համեմունքների խառնուրդը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով