ՍՆԿՈՎ, ՊԱՆՐՈՎ ԲՈՒՏԵՐԲՐՈԴՆԵՐ

Սունկով բուտերբրոդ

Բաղադրիչներ.
բատոն – 4-6 շերտ,
շամպինիոն – 4-5 հատ,
պանիր – 50 գ,
սխտոր – 1 պճեղ,
մայոնեզ,
աղ,
պղպեղ

Սունկը լվանալ, մանրացնել: Պանիրը քերել, սխտորը գործիքով ճզմել: Սունկը բուսայուղով տապակել: Աղ, պղպեղ ցանել վրան: Խառնել սունկը, սխտորը, մայոնեզը, քերած պանիրը: Խառնուրդը քսել հացի շերտերին: Հացերը շարել տապակի վրա: Տապակը յուղել հարկավոր չէ: Թողնել 180-190°С ջեռոցում 10-15 րոպե: Վրան մանրացրած կանաչի ցանել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով