ՁԿԱՆ ԽՈՐՈՎԱԾ

Խեկի խորոված

Բաղադրիչներ.

խեկի փափկամիս – 400 գ,
մոցարելլա պանիր – 100 գ,
դդմիկ – 1 հատ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
կիտրոն – 1/2 հատ,
աղ, պղպեղ 

Խեկի միսը լվանալ, չորացնել, կիտրոնի հյութ ցողել վրան, աղ, պղպեղ անել: Կտրատել 3-4 սմ կողմերով խորանարդների:
Պղպեղը լվանալ, սերմերը հեռացնել, նույն չափի կտրատել: Դդմիկը կտրատել 1-1,5 սմ հաստության շրջանակների: Բանջարեղենի վրա աղ ցանլել և սև պղպեղ: Փոքրիկ շամփուրների վրա շարել բանջարեղենի և ձկան կտորները ոչ շատ մոտիկ: Շամփուրները դնել ապակե սկուտեղի վրա: Պանիրը քերել խոշոր անցքերով քերիչի օգնությամբ: Ցանել ձկան և բանջարեղենի վրա: Խորովածի սկուտեղը դնել ջեռոցի մեջ` միացնելով վերևի «գրիլ» ռեժիմը մոտ 10-15 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով