ՁՈՒԿԸ ԳԻՆՈՒ ՍՈՈՒՍՈՎ

Տապակած ձուկ

Ձուկ- 1.5 կգ
2 կիտրոն
աղ, սպիտակ պղպեղ
ալյուր
բուսայուղ

թանձրահյութի համար

0.7 բաժակ ալյուր
2 ձու
100 մլ սպիտակ չոր գինի
1 պտղունց աղ

Թանձրահյութի համար սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Ալյուրը, դեղնուցները, գինին և 150 մլ ջուր խառնել մինչև միատարր զանգված դառնալը և թողնել մի տասը րոպե: Սպիտակուցներն աղի հետ հարել մինչև խիտ փրփուրի վերածվի և զգուշաբար խառնել նախորդ զանգվածին:

Ձկան փափկամիսը բաժանել տասը մասի: Աղ, պղպեղ անել, տրորել: Բուսայուղը տաքացնել: Ձկան ամեն կտորը թաթախել նախ ալյուրի մեջ, ապա` թանձրահյութի մեջ: Տապակել տաք ձեթի մեջ մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Հանել յուղի միջից, դնել անձեռոցիկների վրա քամվելու:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով