ԿԱԶԱՆԻ ՓԼԱՎ

Կազանի փլավ

Բաղադրիչներ.

ոչխարի փափուկ միս – 500 գ,
գազար – 3 հատ,
սոխ – 1 հատ,
բրինձ – 3,5 բաժակ,
սխտոր – 8-10 պճեղ,
բուսայուղ – 1/3 բաժակ,
բարբարիս – 1/2 թ.գդ.,
կծու կարմիր պղպեղ,
աղ

Միսը մանրացնել, բուսայուղի մեջ տապակել մարմանդ կրակի վրա: Սոխը օղակաձև կտրատել, կիսել: Գազարը երկար կտրատել, հետո երեք մաս անել, որ բարակ ու կարճ շերտիկներ ստացվեն: Մսի վրա լցնել սոխը, գազարը, համեմունքները: Ավելացնել բրինձը, ջուր լցնել այնքան, որ երկու սանտիմետր ծածկի այն: Թույլ կրակի վրա եփել: Անջատել եռալուց երկու-երեք րոպե անց: Մատուցել չիր ու չամիչի կամ սոխով-լոլիկով աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով