ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԻՇԽԱՆ

Բանջարեղենով իշխան

Բաղադրիչներ.

իշխան – 400 գ,
լոլիկ- 2 հատ,
սխտոր – 1 պճեղ,
սամիթ, մաղադանոս,
պանիր – 60 գ,
ալյուր – 1 ճ.գդ.,
աղ,
պղպեղ,
ձիթապտղի յուղ

Ձուկը երկու մասի բաժանել, աղ, պղպեղ անել, թավալել ալյուրի մեջ: Տապակել բուսյաուղի մեջ ամեն կողմից երկու րոպե: Լոլիկները եռացած ջրի մեջ գցել, կեղևը հանել, կիսել: Վրան աղ ցանել և տապակել կիսած սխտորի հետ: Տապակի մեջ շերտերով շարել ձուկը, կտրատած կանաչին, լոլիկները: Պանիրը քերել և լցնել լոլիկի վրա: Եփել 160-180 աստիճան ջեռոցում  15-20 րոպե: Մատուցել ` զարդարելով կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով