ՈԼՈՌՈՎ ՊԱՍԻ ԱՊՈՒՐ

Ոլոռով ապուր

Բաղադրիչներ.

ջուր – 3 լ,
ոլոռ – 300 գ,
կարտոֆիլ – 3 հատ,
գազար – 1 հատ,
սոխ – 1 հատ,
բուսայուղ – 2 ճ.գդ.,
կանաչի, աղ, պղպեղ, դափնու տերև

Ոլոռը սառը ջրով թրջել մի քանի ժամ: Եփել, մինչև փափկի: Ավելացնել կտրատած կարտոֆիլը: Սոխը մանրացնել, բուսայուղով տապակել, ավելացնել գազարը: Գազարն ու սոխը լցնել ապուրի վրա: Երբ գրեթե եփված լինի, ավելացնել համեմունքները: Մատուցել չորահացի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով