ԵԼԱԿՈՎ ՍԱԲԼԵ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ

Սաբլե

Բաղադրիչներ.
ալյուր – 200 գ,
շաքարավազ – 60 գ,
կարագ – 60 գ,
փխրեցուցիչ – 5 գ (1/3 թ.գդ.)
ձու – 1 հատ,
մանրացված ընկույզ – 50 գ,
ելակ – 150 գ,
սպիտակուց -2 ձվի,
շաքարավազ – 150գ

Ձուն շաքարի հետ հարել, ավելացնել կարագ, փխրեցուցիչ, իսկ ալյուրը` մաս-մաս: Խմոր հունցել: Խմորի մեջ կարելի է մի գդալ թթվասեր կամ յոգուրտ լցնել: Ավելացնել ընկույզը: Կարելի է մի պտղունց աղ անել: Խմորը հունցել: 

Խմորը շատ բարակ բացել: Բաժակի եզրով շրջանակներ կտրել: Շրջանակները շարել յուղաթղթի վրա, թխել 10 րոպե 170°С տաքացված ջեռոցում: 

Բեզեի համար նախատեսված շաքարավազը լցնել սոտեյնիկի մեջ, 50 մլ ջուր ավելացնել և օշարակ եփել: Սպիտակուցը հարել, երբ դառնա անշարժ փրփուր, քիչ-քիչ ավելացնել օշարակը: Ելակները շարել թխվածքաբլիթների վրա: Վրան ներարկիչի օգնությամբ տեղադրել սպիտակուցը: 

Դնել գրիլի ցանցի տակ և թխել: 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով