ՉԱՔԱՊՈՒԼԻ

Չաքապուլի

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 500 գ,
ջուր – 2 բաժակ,
թարխուն, մաղադանոս, սոխ –  2-ական փունջ,
թթու սալոր – 500 գ,
սպիտակ գինի – 2 բաժակ,
աղ, պղպեղ

Ոչխարի միսը կտրատել, տապակել: Շարել կաթսայի մեջ, վրան լցնել ջուր, պղպեղ լցնել, կիսաեփ անել: Կանաչին լվանալ, խոշոր կտրատել: Գրեթե եփված մսի վրա լցնել կանաչին, սալորը, գինին և կծու պղպեղը: 

Եռացնել չաքապուլին, եփել ևս 20 րոպե մարմանդ կրակի վրա: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով