ՉԻՆԱԿԱՆ ԿԾՈՒ ՆԱԽՈՒՏԵՍՏ

Վարունգով նախուտեստ

Բաղադրիչներ.
թարմ երկարուկ վարունգներ – 500 գ,
սխտոր – 40 գ,
քացախ 9% – 2 ճ.գդ.,
աղ,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
բուսայուղ – 200 գ,
կարմիր կծու պղպեղ – 10 պատիճ

Վարունգները կտրատել: Սխտորը բուսայուղի մի մասի հետ բլենդերով հարել, լցնել վարունգի վրա: Ավելացնել մնացած բաղադրիչները բացի կծու պղպեղից, թողնել սառը տեղում մարինացվի երկու-երեք ժամ: 

Բուսայուղը տաքացնել, կծու պղպեղը կտրատել, լցնել մեջը: 

Կծու բուսայուղը լցնել վարունգի վրա, թողնել սառչի: Նույն եղանակով նաև այլ մթերքներ, օրինակ, կաղամբ կարելի է պատրաստել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


3 Մեկնաբանություններ ՉԻՆԱԿԱՆ ԿԾՈՒ ՆԱԽՈՒՏԵՍՏ

  1. Lina ասեց.

    Knereq vor grel eq pxpex 10 patich,inkati uneq poqr chiliner@?

    • armmenu ասեց.

      Այո, փոքրիկ կարմիր չիլի պղպեղիկներ: Քանակը, թերևս, կախված է ճաշակից և ըստ դրա կծվության աստիճանը կարելի է փոփոխել:

  2. Lina ասեց.

    Շնորհակալություն…………

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով