ԱՂՑԱՆ «ԿԵՍԱՐ»

Աղցան «Կեսար»

Բաղադրիչներ.
սոուսի համար.
դեղնուց – 4 հատ,
սպիտակ գինու քացախ – 1 ճ.գդ.,
դիժոնյան մանանեխ – 1 ճ.գդ.,
ձիթապտղի յուղ – 300 մլ,
անչոուս – 50 գ,
կապերսներ – 40 գ,
սխտոր – 2 պճեղ,
քերած պարմեզան   – 100 գ,
աղցանի բաղադրիչներ.
սալաթ «Այսբերգ» – 0.5 կապ,
սալաթ «Ռոմանո» – 0.5 կապ,
հավի կրծքամիս – 250 գ,
ապուխտ – 50 գ,
սոուս «Կեսար» – 30 մլ,
քերած պարմեզան – 50 գ,
տոստի հացեր – 30 գ,
կարագ – 60 գ

Սալաթի տերևները լվանալ, չորացնել, ձեռքով մանրացնել: Հավի կրծամիսն ու ապուխտն առանձին-առանձին տապակել: Դեղնուցների վրա լցնել քացախ, դիժոնյան մանանեխ, խառնել հարիչով, աստիճանաբար ավելացնել ձիթապտղի յուղը, մինչև խառնուրդը թանձրանա: 

Անչոուսը, կապերսները, սխտորը մանրացնել, խառնել դեղնուցի զանգվածին: Խառնել մինչև միատարր զանգված ստացվի, ավելացնել քերած պարմեզան, աղ, պղպեղ անել և կրկին խառնել: Զգուշորեն լցնել «Կեսար» սոուսը, խառնել սալաթի տերևներին: 

Հավի կրծքամիսը կտրատել խոշոր կտորների: Մսի կտորները լցնել աղցասնի վրա, լցնել նաև տապակած ապուխտը: Վրան պարմեզան կտրատել: Աղցանը զարդարել չերրի լոլիկներով և չորահացով: 

Չորահացերը տապակել բուսայուղի մեջ, որի մեջ նախապես սխտոր եք գցել: Հացը նախօրոք սառեցնել, հետո նոր կտրատել, չորացնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով