ՍՈՒՐՃ ԲԱԹՈՒՄԻ

Սուրճ Բաթումի

Բաղադրիչներ.

սուրճի թույլ բոված հատիկներ – 1 լիքը թ.գդ.,
շաքարավազ – 1 թ.գդ.,
սխտոր – 1-2 պճեղ,
շշալցված ջուր – 1 սուրճի բաժակ 

Սուրճի հատիկները չուգունե թավայի մեջ բովել մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնել փայտե գդալով: Բույրն ուժեղացնելու համար մի պճեղ սխտոր գցել թավայի մեջ: Բովել, մինչև հատիկների վրա յուղային շերտ երևա: Սուրճը լցնել սրբիչի վրա, սառեցնել, ձեռքի սրճաղացով աղալ: Ջազվեի մեջ լցնել աղացած սուրճը, շաքարավազը, ջուրը, առանց խառնելու եփել մարմանդ կրակի վրա: Երբ սուրճը բարձրանա, արագ խառնել, նորից դնել կրակին և լցնել բաժակի մեջ: Ի դեպ, սուրճի համը կորչում է, երբ միանգամից մի քանի բաժակ է եփվում: Լավ կլինի ամեն բաժակն առանձին եփել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով