ԿԱՆԱՉԻՈՎ ԲԼԻԹՆԵՐ

Կանաչիով կարկանդակ

Բաղադրիչներ.
կանաչ սոխ – 100 գ,
մաղադանոս – 100 գ,
սպանախ – 100 գ,
ճռճռուկ – 100 գ,
բազուկի տերևներ – 100 գ,
ալյուր – 4 բաժակ,
մածուն – 0.5 բաժակ,
աղ, ջուր


Կանաչիները տաք ջրով լվանալ, քամել, կտրատել, աղ ցանել վրան, դնել մի կողմ: Ալյուրը մաղել, բլրակ անել, մի քիչ աղ անել, մածունը լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Թողնել խմորը մի փոքր «հանգստանա»: Խմորից փոքր գնդեր անել, բարակ բացել, ամեն խմորի վրա միջուկից մի քիչ դնել, ծայրերը փակել: Թավան յուղել, կարկանդակները թխել թավայի մեջ` առանց կափարիչը փակելու: Կարելի է միջուկին ձու ավելացնել կամ քերած պանիր: Բարի ախորժակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով