ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ԸՆԿՈՒՅԶ»

Թխվածքաբլիթ «Ընկույզ»

Բաղադրիչներ.

մարգարին – 100 գ,
ալյուր – 3 բաժակ,
կարագ – 100 գ,
ձու – 3 հատ,
մայոնեզ – 200 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
սոդա – 1 թ.գդ.,
ցանկացած միջուկ` եփովի կրեմ, ջեմ, հարած սերուցք

Ալյուրը, 100 գրամ մարգարինը, 100 գրամ կարագը խառնել, խմոր ստանալ: Կարագն ու մարգարինը պիտի նախապես փափկացնել: Խմորի մեջ գնդիկներ չպիտի մնան: Ձուն, մայոնեզն ու մի բաժակ շաքարավազը խառնել, մինչև շաքարը ձուլվի: Սոդան քացախին խառնել, լցնել խմորի վրա: Այդ ամենը միասին հունցել: Խմորի փոքրիկ գնդիկները դնել հատուկ ընկույզի կաղապարի մեջ, սեղմել և թխել: Դեռ խմորիկները չսառած` միջուկը դնել մեջը: Կարելի է միջուկին խառնել մանրացրած ընկույզ կամ թխվածքաբլիթ: Օրինակ, կարելի է իբրև միջուկ վերցնել երկու տուփ խտացրած կաթ` մեկը եփած, մյուսը` սովորական: Սովորական խտացրած կաթին փշրած թխվածքաբլիթ խառնել, ոչ ջրիկ չլինի:  Եփած կաթին ընկույզ խառնել, կստացվեն երկու տեսակի ընկույզներ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով