ՔԱՂՑՐ ՍՈՈՒՍՈՎ ՄԻՍ

Քաղցր սոուսով միս

Բաղադրիչներ.

խոզի միս – 0,5 կգ,
կարմիր քաղցր պղպեղ – 0,5 կգ,
դեղին քաղցր պղպեղ – 0,5կգ,
տոմատի մածուկ – 2 ճ.գդ.,
գլուխ սոխ – 1 հատ,
սոյայի սոուս – 5 ճ.գդ.,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
մսի արգանակ (бульон) – 2 Ճ.գդ.,
կանաչ ոլոռ – 150 գ,
գինու քացախ – 2 ճ.գդ.,
ձու – 2 հատ,
օսլա – 50 գ,
բուսայուղ – 0,5 լ

Նախ շոգեխաշել բանջարեղենը: Պղպեղների սերմերը հեռացնել և բարակ կիսալուսնաձև կտրել: Նույն ձևով կտրատել սոխը: Սոյայի սոուսը, տոմատի մածուկը, արգանակը, քացախը, ոչ լիքը բաժակ ջուր, աղն ու պղպեղը խառնել: Խորը կաթսայի մեջ լցնել բանջարեղենը, վրան լցնել սոուսը, կափարիչը փակել, մարմանդ կրակով եփել: Դա կտևի մոտ մեկ ժամ: Երբ պատրաստ լինի, լցնել կանաչ ոլոռ, տասը րոպե եփել: Ձուն հարել օսլայի հետ, միսը թաթախել այդ զանգվածի մեջ, տապակել բուսայուղով, երբ պատրաստ լինի, ավելացնել բանջարեղենին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով