ԿԱՂԱՄԲ ՊՐՈՎԱՆՍԱԼ

Կաղամբ պրովանսալ

Բաղադրիչներ.

կաղամբ – 4 կգ,
գազար – 1 կգ,
չամիչ,
շաքարավազ – 1 բաժակ,
աղ – 2 ճ.գդ.,
քացախ – 2ճ.գդ.,
բուսայուղ – 1 բաժակ

Այս ուտեստը շատ արագ է պատրաստվում, սակայն երկար պահել հնարավոր չէ, առավելագույնը մի քանի օր: Կաղամբը կտրատել քառակուսիներով,  ձեռքով տրորել, որ հյութ դուրս գա և փափկի: Գազարը ձողիկների վերածել: Սխտորը մանրացնել, խառնել այս ամենը կազամբին, ավելացնել չամիչ: Լցնել ապակյա կամ կերամիկական տարայի մեջ: Կաթսայի մեջ լցնել մեկ լիտր ջուր: Ավելացնել մեկ բաժակ շաքարավազ, երկու լիքը ճաշի գդալ աղ,  եռացնել: Ավելացնել մեկ բաժակ բուսայուղ և երկու գդալ 80 տոկոսանոց քացախ: Եթե սեղանի քացախ է, լցնել մոտ 120 մլ: Նորից եռացնել, լցնել բանջարեղենի վրա: Վեց ժամ թողնել տքա տեղում: Հետո տեղափոխել սառնարանի մեջ: Օգտագործել` հիշելով, որ այն պահում են երկու շաբաթից ոչ ավելի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով