ԶԱՏԻԿԻ ԿԵՔՍ

Զատիկի կեքս

Բաղադրիչներ.
ալյուր – 550 գ,
խմորիչ – 10 գ,
աղ – 1 պտղունց,
կարագ – 300 գ,
ձու – 5 հատ,
շաքարավազ – 170 գ,
չիր – 150 գ,
նուշ – 50 գ,
կաթ – 1 բաժակ,
կիտրոնի կեղև – 1 հատի

Խմորիչը 2-3 ճ.գդ. տաք ջրի մեջ: Ավելացնել 100 գ ալյուր, խմոր հունցել: Գունդ անել, վրան խաչաձև տրվածք անել: Դնել ամանի մեջ, մի բաժակ տաք ջուր լցնել ամանի մեջ, փակել վրան և 1 ժամ թողնել տաք տեղ: Մնացած ալյուրը մաղել, աղ ցանել վրան:  Ավելացնել շաքարավազ, կիտրոնի քերած կեղև, 4 ձու և փափկած կարագ: Թթխմորը դնել ափսեի մեջ, լցնել կաթը: Լավ հունցել այս ամենը: Խմորի վրա ալյուր ցանել, ծածկել, թողնել տաք տեղ ևս մեկ ժամ: Չրի հատիկները կտրատել, լցնել բարձրացած խմորի մեջ: Խառել այնպես, որ չրերը համաչափ բաշխվեն խմորի մեջ:  Թողնել ևս մեկ ժամ: Տապակի մեջ յուղաթուղթ դնել: Խմորը լցնել, թողնել մնա 15 րոպե: Վրան հարած ձու քսել: Շարել մաքրած նուշը: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել, թխել 40 րոպե: Հետո իջեցնել ջերմաստիճանը մինչև 170 և թխել 30 րոպե: Եթե մակերեսն սկսի վառվել, փայլաթիթեղով ծածկել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով