ՇԵԿԵՑԻԼԻ

Շեկեցիլի

Բաղադրիչներ.
խմորի համար.
թթվասեր 20% յուղայնության – 200 գ,
կարագ – 200 գ,
ալյուր – 250 գ,
աղ – 1 պտղունց,
միջուկ.
կարտոֆիլ – 500 գ,
բազուկի տերևներ – 500 գ,
անալի պանիր – 500 գ

Պանիրը մանրացնել, տրորել պատառաքաղով: Կարտոֆիլը կիսաեփ անել, տրորել, խառնել պանրի կեսի հետ: Բազուկը մանր կտրատել, աղ անել, կես ժամ թողնել: Քամել, խառնել մնացած պանրին: Սառեցրած կարագը քերել, ալյուրի հետ մատներով խառնել: Ավելացնել թթվասերը, աղ անել, արագ խմոր հունցել: Թողնել սառնարանում մեկ ժամ: Խմորը երկու մասի բաժանել: Բացել քառակուսի, ամեն քառակուսու կեսի վրա դնել բազուկով կամ կարտոֆիլով միջուկ, մյուս կեսով ծածկել:  Եզրերը փակել: Բոլոր գործողությունները արագ են արվում, որպեսզի խմորը չտաքանա: Շեկեցիլիները դնել յուղած տապակի վրա, թխել 20-30 րոպե 250-280 աստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով