ԼՈԲՈՎ ՏՈԼՄԱ

Լոբով դոլմա

Բաղադրիչներ.

լոբի – 300 գ,
տոմատի մածուկ – 80 գ,
բուսայուղ – 80 գ,
կաղամբ – 400 գ,
սոխ – 100 գ,
մաղադանոս, սամիթ,
կարմիր չորացրած պղպեղ,
կարմիր աղացած պղպեղ – ½ թ.գդ.,
սև աղացած պղպեղ,
աղ

Կաղամբը մի քանի րոպե գցել տաք ջրի մեջ, տերևներն առանձնացնել: Լոբին մաքրել, աղալ սրճաղացով: Կարելի է հավանգով ծեծել: Լցնել կաթսայի մեջ, եռման ջուր լցնել վրան և կես ժամ թողնել: Հետո դնել կրակին և եփել: Հանել, թողնել քամվի: Սոխն ու կանաչին կտրատել, խառնել լոբուն: Տոմատի մածուկին ջուր, համեմունքներ, աղ, պղպեղ խառնել: Կարմիր չորացած պղպեղը թրջել: Կաղամբի տերևի մեջ լցնել միջուկը: Տոլմաներն իրար մոտիկ շարել, արանքները դնել կարմիր պղպեղի շերտեր: Վրան լցնել տոմատի սոուսը: Եփել մարմանդ կրակով: Մատուցել տաք վիճակում: Եթե պաս չեք պահում, կարելի է թթվասեր դնել ափսեի եզրին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով