ՄՍՈՎ ՍՈԼՅԱՆԿԱ

Մսով սոլյանկա

mԲաղադրիչներ.

ապխտած երշիկ – 200 գ,
ապխտած կրծքամիս– 200 գ,
տավարի միս – 0,5 կգ,
սոխ – 2 հատ,
թթու վարունգ – 4 հատ,
վարունգի թթվի ջուր – 0,5 բաժակ,
թարմ լոլիկ – 2-3 հատ,
դափնու տերև – 1 հատ,
բուրավետ հատիկ պղպեղ – 4 հատ,
սև կորիզով ձիթապտուղ,
նեխուրի արմատ,
թարմ մաղադանոս,
աղ, սր պղպեղ,
թարմ կիտրոն

Միսը եփել, երշիկեղենի հետ կտրատել: Որքան բազմազան լինի մսեղենը, այնքան սոլյանկան համեղ է ստացվում: Կտրատած մսերի վրա սառը ջուր լցնել, եռալուց հետո մեջը գցել դափնու տերևն ու նեխուրը, որոնք հետո հարկավոր է հանել: Սոխը մաքրել, կտրատել, տապակել բուսայուղով: Ավելացնել կեղևը հանած կտրատած լոլիկները, տապակել, լցնել թթվի ջուրը: Այն պիտի սպիտակ գույն ունենա: Եթե տնական թթվի ջուր չկա, կարելի է կանաչ ձիթապտղի ջուրը լցնել: Եթե հարկ կա, աղ անել, պղպեղ ցանել: Սոխեռածը լցնել մսի վրա, ավելացնել հատիկ պղպեղը, մանրացված թթու վարունգը և ձիթապտուղները: Երբ ճաշը նորից եռա, թողնել հինգ րոպե և անջատել: Ավելացնել կտրատած կանաչին, մատուցել թթվասերի հետ, ամեն ափսեի մեջ մի շերտ կիտրոն դնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՄՍՈՎ ՍՈԼՅԱՆԿԱ

  1. Էլեն ասեց.

    Ես շատ քիչ քանակի միս էի լցրել սոլյանկայի մեջ, բայց դրա փոխարեն մի քանի տեսակի երշիկներ, խոզապուխտ ու ծխեցրած հավի միս էի լցրել: Շատ համեղ էր:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով