ԽԵԿԸ ՋԵՌՈՑԻ ՄԵՋ

Խեկ ջեռոցի մեջ

Բաղադրիչներ.

ձուկ խեկ –  1 կգ,
կիտրոն – 2 հատ,
սոխ – 1 հատ,
ռոզմարին – 1 ճյուղ,
համեմ –  2 ճյուղ,
մաղադանոս – 1 փունջ

Ձուկը մաքրել, կտրատել 2 սմ-անոց կտորների: Սոխն ու մաղադանոսը մանր կտրատել: Կարելի է կանաչ սոխ վերցնել:  Տապակը յուղել, Դնել ձկան կտորները: Աղ, պղպեղ ցանել, վրան առատորեն կանաչի լցնել: Մի կիտրոն վերցնել, կիսել: Հյութը քամել ձկան վրա: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել: Ձուկը դնել ջեռոցի մեջ: Կես ժամ եփել: Այդ ընթացքում տապակել բանջարեղեն ձկան համար: Բանջարեղենը լցնել մատուցվող ափսեի մեջ և վրան դնել ձուկը: Զարդարել կիտրոնի շերտերով և կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով