ԶԱՏԻԿԻ ՏՈՐԹ

Զատիկի Տորթ

Խմորի համար հարկավոր է
6 ձու
300 գրամ շաքարավազ
400 գրամ ալյուր
Կրեմի համար անհրաժեշտ է

500 գրամ թթվասեր
150 գրամ շաքարավազ
150 գրամ սև սալորաչիր (կամ չամիչ, ծիրանաչիր)
150 գրամ ընկույզ

Պատրաստում ենք բիսկվիթ: Ձուն հարել շաքարավազի հետ:

Խառնել ալյուրը, շարունակել հարել մինչև դառնա համասեռ զանգված: Խմորը երկու մասի բաժանել: Մի մասը լցնել յուղած կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել խմորը 30-35 րոպե:

Թխել երկու շերտը, հետո յուրաքանչյուրը կիսել մեջտեղից: Ստացվում է չորս շերտ:

Կրեմը պատրաստելու համար թթվասերը խառնել շաքարավազի հետ մինչև այն լրիվ ձուլվի, բյուրեղիկներ չմնան:

Սալորաչիրը լվանալ, չորացնել, մանր կտրատել:

Ընկույզը մանրացնել:

Առաջին շերտի վրա քսել թթվասերով կրեմը: Վրան տեղադրել սալորաչրի կեսը: Ծածկել երկրորդ շերտով:

Քսել կրկին կրեմ, վրան լցնել ընկույզը և դնել հաջորդ շերտը:

Նորից շերտը ծածկել կրեմով, լցնել սալորաչրի մյուս կեսը, դնել վերջին շերտը : Զարդարել պատրաստի նապաստակներով և կանաչ մաստիկայից պատրաստված խոտով:

www.armmenu.com

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԶԱՏԻԿԻ ՏՈՐԹ

  1. lusine ասեց.

    barev dzez. shat urax em dzer kaeqi hamar…. shnorhakalutyun. ev ete kareli e karox eq inz asel te vortexic kam inchpes en zardarum ktornerov txvacqneri koxqer@ . im karciqov hatuk txterov voronq hatuk kerakri hamar en naxatesvac erevi, sakaen der glux chem hanum jishtn asac. ev es vorpes tan tiruhi, vor cavoq shat hajax em patrastum txvacq, kcankanam imanam bolor norutynnern…. harganqnerov LUSINE

    • armmenu ասեց.

      Հրուշակեղենի զարդարման բազում ձևեր կան, մենք աշխատում ենք անդրադառնալ: Ինչ վերաբերում է թղթե զարդանախշերին, ապա ինքներդ էլ կարող եք սովորական թղթից նախշ կտրել և թխվածքը զարդարել շաքարի փոշին նախշի վրա ցանելով:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով