ՊԱՍԻ ԿՈՏԼԵՏՆԵՐ

Պասի կոտլետներ

Բաղադրիչներ.

գազար – 0,5 կգ,
կաղամբ – 0,5 կգ,
բուսայուղ – 4 ճ.գդ.,
սպիտակաձավար(манка) –  100 գ,
պաքսիմատ – 100 գ,
ջուր – 100 գ,
շաքարավազ – 1 թ.գդ.,
աղ

Լվանալ, մաքրել և մանրացնել գազարն ու կաղամբը: Լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել, եռացնել: Աղ անել, մի գդալ բուսայուղ լցնել: Շոգեխաշել այնքան, որ բանջարեղենը փափկի: Ավելացնել մաննին, խառնել, եփել ևս 10 րոպե: Կաթսան կրակից վերցնել, թողնել սառչի: Զանգվածին կոտլետների ձև տալ, պաքսիմատի մեջ թավալել, բուսայուղով տապակել: Կարելի է մատուցել թե կծու, թե քաղցր սոուսի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով